
«Գրազ եմ եկել Նեյմարի հետ համբուրգերի վրա, որ Ուրուգվայը կհաղթի Բրազիլիային». Լուիս Սուարես

Հավաքականների առաջատարները պատրաստ են դուրս գալ իրար դեմ 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մոտակա խաղում:
Բնականաբար, «Բարսելոնայի» հարձակվողները չէին կարող չքննարկել առաջիկա հանդիպումը:
«Մենք Նեյմարի հետ գրազ ենք եկել համբուրգերի վրա: Իհարկե, վճարում է նա, ով պարտվում է: Նեյմարը գերազանց ընկեր է և ակումբակից, և մենք հաճախ ենք կատակում նրա հետ:
Հաղթողը կուրախանա, պարտվողը սփոփանք կստանա: Ամեն դեպքում, երկուսս էլ 100 տոկոսով կտանք մեր ուժերը մեր թիմերի և երկրի համար»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Eurosport-Польша-ն:
Խաղը կկայանա մարտի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը