ՔԱԳՎ-ն՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հնարավոր պայթյունի մասին

Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին:

«Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031