
«Իմ լուսանկարներում Դուք կարող եք տեսնել, որ ես չեմ վախենում սիրահարվել նրանց, ում լուսանկարում եմ». Էնի Լեյբովից

Լուսանկարիչ Էնի Լեյբովիցի (Annie Leibovitz) աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում, սակայն ոչ բոլորը կարող են անվանել դրանց հեղինակին: 40 տարվա մշակութային գործունեության ընթացքում Էնին իրեն փորձել է լուսանկարչական արվեստի տարբեր ոճերում. ինտերիերի լուսանկարահանում, բնանկար, նատյուրմորտ, ռեպորտաժ և ժանրային էսքիզներ, մերկություն և իհարկե, դիմանկարներ: Հենց դիմանկարներն են նրան համաշխարհային հռչակի արժանացրել և բացահայտել են լուսանկարչի նրա տաղանդը:
Էնի Լեյբովիցի լուսանկաների հերոսներ են դարձել հայտնի երաժիշտներ, դերասաններ, մոդելներ և քաղաքական գործիչներ:
Էնի Լեյբովիցը ծնվել է 1949թ. հոկտեմբերի 2-ին, փոքր Վեսթփորթ քաղաքում (Ուոթերբերի, Կոնեկտիկուտ, ԱՄՆ)` Սամուել և Մերիլին Լեյբովիցների ընտանիքում: Հայրը ВВС սպա է եղել, իսկ մայրը Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում ժամանակակից պարի ուսուցչուհի էր:
Սկզբում Էնին ցանկանում էր դառնալ արվեստի ուսուցիչ, այդ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Սան Ֆրանցիսկոյի ինստիտուտ, որտեղ աշխատում էր նրա մայրը: Լուսանկարչության արվեստը նրան առաջին անգամ հետաքրքրեց երկրորդ կուրսի ավարտից հետո` Ճապոնիայում ուղևորության ժամանակ: Տուն վերադառնալուն պես Էնին գրանցվեց լուսանկարչության դասընթացների: Երրորդ կուրսում նա որոշում է թողնել ուսումը և գնում է նոր տպավորությունների հետևից` հնագիտական արշավախմբի հետ մեկնելով Իսրայել` Սողոմոն թագավորի պալատում պեղումների: Հենց այստեղ է Էնին որոշում իր կյանքը նվիրել լուսանկարչությանը:
Ինչպես պատմում է Էնի Լեյբովիցը, նա մի անգամ թերթել է «Rolling Stone» ամսագիրը և երաժիշտների լուսանկարները դարձել են նրա գործունեության մեկնակետը:
Իսրայելից Միացյալ Նահանգներ վերադառանլուց հետո Էնին ոչ միայն ծանոթացավ «Rolling Stone»-ի գլխավոր խմբագիր Ջեն Ուեների հետ, այլ նաև դարձավ ամսագրի արտահաստիքային ֆոտոլրագրողը: Այստեղ Էնի Լեյբովիցի տաղանդը բարձր գնահատվեց. մի քանի տարի անց նա դարձավ երաժշտական միջավայրում ամենահայտնի ամսագրի գլխավոր լուսանկարիչը: Շուրջ 13 տարիների ընթացքում նա կենտրոնացնում էր խցիկը հայտնի երաժիշտների, դերասանների և քաղաքական գործիչների վրա:
Այսօր նա շարունակում է մնալ հայտնիության գագաթնակետին. նրա յուրաքանչյուր նոր աշխատանք ակնթարթորեն հայտնի է դառնում: Էնի Լեյբովիցը ժամանակակից ամենատաղանդավոր և հաջողակ լուսանկարիչներից մեկն է:
Ներկայացնում ենք Էնիի ամենահայտնի լուսանկարները:
Անջելինա Ջոլին որդու` Մեդոքսի հետ
Նատալյա Վոդյանովան` «Ալիսան հրաշքների աշխարհում»
Առնոլդ Շվարցենեգերը կնոջ` Մարիայի հետ
Վուպի Գոլդբերգը կաթով վաննայի մեջ
Քեյթ Բլանշետ
Ջուդ Լոու
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II
Լեոնարդո ԴիԿապրիո
Պենելոպե Քրուզը և Վուդի Ալենը
Լայզա Մինելլի
Միխայիլ Բարիշնիկովը և Ռոբ Բրեսերը
Մերիլ Սթրիփ
Շարլիզ Թերոն
Ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոն
Ջոնի Դեփ
Սքարլեթ Յոհանսոն
Քեթի Փերրի
Ումա Թուրման
Սալմա Հայեկը` Ֆրիդա Կալոյի դերում
Մայքլ Ջեքսոն
Նատալի Փորտման
Էն Հեթուեյ
Ջորջ Քլունի
Մարտինա Նավրատիլովա
Պատրաստեց Անի Գաբուզյանը