«Սա Էնրիկեի կամ Գվարդիոլայի «Բարսելոնան» չէ, սա Մեսսիի դարաշրջանն է»
«Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն իր կարծիքն է հայտնել կատալոնացիների խաղի մասին: Ռիկելմեին հարց են տվել այն մասին, թե արդյոք Լուիս Էնրիկեի «Բարսելոնան» ավելի ուժեղ է այն թիմից, որը գլխավորում էր Պեպ Գվարդիոլան, Ռիկելմեն էլ նշել է «կապտանռագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Այս հարցի վերաբերյալ ես այլ կեպ եմ մտածում: Չեմ գտնում, որ խոսակցությունը գնում է Էնրիկիե կամ Գվարդիոլայի «Բարսելոնայի» մասին: Սա Մեսսիի դարաշրջանն է: Երբ նա խաղակոշիկները կախի մեխից, «Բարսելոնան» այլ կլինին: Եթե Լեոն չլիներ, «Բարսելոնան» այսպիսի հաջողությունների չէր հասնի: Ես դրանում չեմ կասկածում»,- Ռիկելմեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը