Կարտոֆիլի հյութը՝ հրաշք բուժարար

Ժողովրդական բժշկության մեջ հում կարտոֆիլի հյութի օգտակար հատկանիշների մասին հայտնի է դեռևս վաղուց՝ չնայած այն պնդումներին, թե կարտոիֆիլը հում վիճակում չի կարելի օգտագործել: Իրականում չի կարելի հում վիճակում օգտագործել կարտոֆիլի կեղևը, քանի որ այն թունավոր է:

Հում կարտոֆիլի հյութն օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման դեպքում: Բացի այդ, վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ կարտոֆիլի հյութն արդյունավետ կերպով պայքարում է նաև քաղցկեղածին բջիջների դեմ: Կարտոֆիլի հյութը նաև օգնում է սրտի հիվանդությունների, արյան բարձր ճնշման, շաքարախտի և շատ այլ հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում: Հում կարտոֆիլի հյութը նաև բարձրացնում է իմունիտետը: Հանգստացնում է գլխացավերն ու ցիկլի ժամանակ՝ որովայնի ցավերը:

Բացի այդ՝

  • Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից
  • Բուժում է մաշկը
  • Իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Օգնում է բուժել լյարդի և երիկամների հիվանդությունները
  • Պաշտպանում է սրտանոթային համակարգը:

Իր հականեխիչ հատկանիշների շնորհիվ՝ հյութը հրաշալի կերպով մաքրում է մաշկը, իսկ վիտամին C-ի շնորհիվ՝ մաքրում և ձգում է այն: Այդ իսկ պատճառով, հաճախ դեմքի դիմակների բաղադրության մեջ կարող եք գտնել կարտոֆլի հյութը:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս