Ալոէ վերան և կոկոսի յուղը՝ դեմքի համար
Ակնեն ժամանակակից հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն է: Դեղագործական ընկերություններն այս փաստն օգտագործում են իրենց շահույթն ավելացնելու համար: Ակնեի բուժումը չափազանց շահութաբեր արդյունաբերություն է: Սովորաբար ակնեն բուժող միջոցները մեծ քանակությամբ քիմիական տարրեր են պարունակում, որոնք վնասում են մաշկն ու խորհուրդ չեն տրվում նրանց, ովքեր իրոք անհանգստանում են իրենց առողջության համար:
Գոյություն ունեն տնական միջոցներ, որոնք օգնում են լուծել ակնեի խնդիրը: Լուծումը շատ պարզ է. ալոէ վերան և կոկոսի յուղը պետք է միմյանց խառնել: Այս երկու բաղադրիչները վաղուց ապացուցել են իրենց բուժիչ ուժը, բացի այդ, չունեն կողմնակի որևէ ազդեցություն: Ալոէ վերան օգտագործվում է մաշկը վերականգնելու, երիտասարդացնելու, էկզեման, փսորիազը, այրվածքները, բշտիկներն ու հատկապես՝ ակնեն բուժելու նպատակով:
Ինչպես ալոէն, կոկոս յուղը նույնպես հրաշալի կերպով ազդում է դեմքի մաշկի վրա: Կոկոսի յուղն օգտագործվում է մի շարք հակատարիքային քսուքների բաղադրության մեջ, այն խոնավեցնում և մերսում է մաշկը: Կոկոսի յուղն արդյունավետ է նաև մաշկային մի քանի խնդիրների դեպքում:
Ահա թե ինչպես է պետք պատրաստել այս քսուքը:
1 թ/գ կոկոսի յուղը խառնեք 1ճ/գ ալոէ վերայի գելով: Սկրաբով դեմքը մաքրելուց հետո ալոէի քսուքը քսեք դեմքին՝ հատկապես ուշադրություն դարձնելով ակնեին: Թողեք խառնուրդը մնա 10 րոպե:
Ապա, մոտ 6 րոպե, մերսեք դեմքը մատների ծայրերով և լվացվեք մաքուր ջրով:
Այս հակաբակտերիալ քսուքը մաքրում է բորբոքված բշտիկները, վերականգնում է ակնեի պատճառով առաջացած վերքերն ու սպիները, վերացնում է տարիքային բծերը:
Շաբաթական երկու անգամ պետք է կատարել այս պրոցեդուրան: Արդյունքն ակնհայտ կլինի մի քանի անգամ քսուքը քսելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը