
«Մենք ուղղակի անցկացնում ենք խաղը խաղի հետևից, քայլ առ քայլ. այդպիսին է մեր փիլիսոփայությունը». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Անգլիայի առաջնության «Նյուքասլի» դեմ անցկացրած խաղի մասին (1:0):
«Վստահ էի, որ խաղը հենց այդպիսին է լինելու: «Նյուքասլի» ֆուտբոլիստները նոր մարզչին ցուցադրում էին, թե ինչի են ընդունակ. «կաչաղակները» լավ թիմ ունեն: Վստահ եմ, նրանք չեն թռնի:
Մենք անցկացրեցինք ոչ լավագույն խաղ, բայց ցուցադրեցինք թիմային ոգու ուժը: Գերազանց խաղացինք պաշտպանությունում: Երկրորդ խաղակեսում արդյունքի համար անհանգստություն չկար, մենք գործում էինք հավաքված և կազմակերպված:
Հիմա մենք ուղղակի մտածում ենք «Կրիստալ Փելեսի» դեմ անցկացվելիք հաջորդ խաղի մասին: Ուղղակի անցկացնում ենք խաղը խաղի հետևից, քայլ առ քայլ. այդպիսին է մեր փիլիսոփայությունը»,- ասել է Ռանիերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը