Բաժիններ՝

Հունգարիան խոստացել է ուժեղացնել սահմանային հսկողությունը

Հունգարիան մեծացնում է ոստիկանների ու զինվորականների թիվը սահմանին՝ կապված Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորացման հետ, հայտնում է BBC-ն:

Անվտանգության ուժեղացման նոր միջոցառումների մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերը՝ ընդգծելով, որ սահմանը հատել կարող են միայն գործող վիզաներ ունեցող մարդիկ:

Ավելի վաղ Հունգարիայի մի շարք շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարվել ներգաղթյալների թվի կտրուկ ավելացման պատճառով:

Սերբիայի ու Խորվաթիայի հետ սահմանին տեղադրվել են հավելյալ արգելապատնեշներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սլովենիան է հայտարարել ներգաղթյալների համար երկիր մուտք գործելու կանոնների կտրուկ խստացման մասին:

Այսուհետ, սահմանից այն կողմ կկարողանան հայտնվել միայն այն փախստականները, որոնք իսկապես հայտնվել են հուսահատ վիճակում, ինչպես նաև նրանք, ովքեր պլանավորում են դիմել Սլովենիայի իշխանություններին ապաստան տրամադրելու խնդրանքով:

Փախստականները, որոնք մտադիր են Սլովենիան օգտագործել որպես հանգրվան՝ ավելի հարմարավետ երկիր անցնելու նպատակով, սահմանից այն կողմ այլևս չեն կարող հայտնվել: Ներկայում նման միգրանտները մեծամասնություն են կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս