ԵՄ-ի դեսպանները որոշել են կես տարով երկարաձգել ՌԴ-ի «սև ցուցակը»
Եվրամիության 28 երկրների դեսպանները Բրյուսելում կայացած նիստում որոշել են կես տարով երկարաձգել ՌԴ-ի ու Ուկրաինայի արևելքում ստեղծված ինքնահռչակ հանրապետությունների համար կազմված «սև ցուցակի» գործողության ժամկետը: Այս մասին TASS-ի թղթակցին հայտնել են ԵՄ խորհրդից:
«ԵՄ-ի երկրների դեսպաններն այսօր հավանություն են արժանացրել կես տարով երկարեցնել սահմանափակիչ միջոցները»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ ներկայում այդ որոշումը պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ բոլոր՝ 28 երկրների կողմից, այնուհետ հրապարակվի միության պաշտոնական ամսագրում:
Դիվանագետի խոսքով՝ «սև ցուցակից» հանվել է 3 մարդ, այդկերպ, պատժամիջոցները երկարաձգվել են ՌԴ-ի ու Ուկրաինայի 146 քաղաքացիների և 37 կազմակերպությունների նկատմամբ:
Վերջին անգամ Ռուսաստանի համար կազմված «սև ցուցակը» երկարաձգվել էր կես տարով 2015թ. սեպտեմբերին: