
Նավասը գերազանցեց Վան դեր Սարին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հերթական չոր հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում՝ 1/8 եզրափակչի «Ռոմայի» հետ պատասխան խաղում անառիկ պահելով սեփական դարպասը: Դարպասապահը գոլ բաց չի թողել արդեն 675 րոպե:
Այսպիսով Նավասը շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարին, ով գոլ բաց չէր թողել 657 րոպե:
Այս ցուցանիշով առաջատարը Լոնդոնի «Արսենալի» ու Դորտմունդի «Բորուսիայի» նախկին դարպասապահ Յենս Լեհմանն է՝ 853 րոպե:
Սիրարփի Աղաբաբյան