«Ես վախենում եմ միայն նրանից, որ Ռունին մինչև Եվրո-2016-ը չի հասցնի վերականգնվել». Ռոյ Հոջսոն
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը նշել է, որ անհանգստանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի համար, ով շարունակում է վերականգնվել ստացած ծնկի վնասվածքից հետո:
«Ուեյնը մեր ավագն է և մեր ամենափորձառու ֆուտբոլիստը: Ռունին երբեք հուսախաբ չի արել թիմին և միշտ պատրաստ է եղել խաղին: Տվյալ էտապում ես պատրաստ չեմ ասելու, որ ինչ-որ մեկին ապահովված է տեղը հավաքականում՝ Եվրո-2016-ին մասնակցելու համար: Այնպես որ, ես չեմ ցանկանում քննարկել Ուեյնի շանսերը: Ես վախենում եմ միայն նրանից, որ նա չի հասցնի վերականգնվել: Բայց դա աննշան վախ է»,- ասել է Հոջսոնը talkSPORT-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը