Բաժիններ՝

««ՊՍԺ»-ն կհաղթի Չեմպիոնների լիգան՝ ինձ հետ կամ առանց ինձ». Զլատան Իբրահիմովիչ

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում փարիզյան ակումբի հաղթանակի հասնելու շանսերի մասին:

«Ես ցանկանում եմ մնալ դաշտում այնքան ժամանակ, ինչքան որ կարող եմ, և անել այն, ինչ կարողանում եմ անել՝ ֆուտբոլ խաղալով: Տարիքը զգացողություն է: Կարո՞ղ եմ արդյոք ես հաղթել Չեմպիոնների լիգան: Ես ինձ ծեր չեմ զգում: Փորձի հետ միասին, ես հասկացա, որ չեմ լինի դժբախտ ֆուտբոլիստ, եթե, այնուամենայնիվ, չհաղթեմ Չեմպիոնների լիգայում: Սակայն ես շատ ուրախ կլինեմ, եթե հաղթեմ այս մրցաշարը: Ես բազում տիտղոսներ ունեմ՝ տարած մեծ թվով ակումբներում: Այս տարի ես հաղթելու շանս ունեմ և պատրաստվում եմ օգտվել դրանից:

«Չելսիի» նախագիծն արդեն 10 տարեկան է, իսկ «ՊՍԺ»-ինը՝ ընդամենը 3.5: Ամեն ինչ ժամանակի հետ է ստացվում: «ՊՍԺ»-ն կհաղթի Չեմպիոնների լիգան՝ ինձ հետ կամ առանց ինձ: Սա երիտասարդ նախագիծ է, և մեզ ժամանակ է պետք: Մենք դեռ չենք կարողանում ավելի առաջ գնալ, որովհետև պակասում է փորձը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Goal ինտերնետ պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս