Բաժիններ՝

«Պետք է խոստովանել ակնհայտը. «Ռեալն» ավելի ուժեղ էր և արժանի էր հաղթանակի». Լուչանո Սպալետի

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ անցկացրած պատասխան խաղի մասին (0:2): 2 խաղերի արդյունքում պարտվելով 0:4 հաշվով, հռոմեացիներն ավարտեցին ելույթները մրցաշարում:

«Պետք է ճշմարտության աչքերին նայել և խոստովանել ակնհայտը: Մենք պարտվեցինք 0:2 հաշվով և՛ առաջին խաղում, և՛ երկրորդում: «Ռեալն» ավելի ուժեղ էր և արժանի էր հաջորդ ռաունդ դուրս գալուն: Իմաստ չկա պատրվակներ փնտրելու, փաստն այն է, որ մենք պարտվեցինք 0:2 հաշվով: Ես չգիտեմ, է՞լ ինչ կարող էինք անել հաղթանակի համար:

Առաջին խաղից հետո ինձ թվում էր, որ մենք կարող ենք պայքարել հաջորդ ռաունդ դուրս գալու համար: Մենք վատ չէինք խաղում, բայց մենք դեռ շատ պրոբլեմներ ունենք: Մեզ պետք է աշխատել հոգեբանական կայունության, ինքնավստահության և վճռականության վրա: Արդյունքն անբավարար է: Մենք պետք է ավելի լավ խաղանք»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս