Բաժիններ՝

Զիդանը չի վախենում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» ոչ մի հնարավոր մրցակցից

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ թիմի համար չպետք է նշանակություն ունենա այն, թե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ինչ մրցակցի հետ պետք է խաղա, եթե այն ցանկանում է հաղթել մրցաշարը: «Սերուցքայինների» մարզիչը դա ասել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռոմայի» դեմ անցկացրած պատասխան խաղից հետո: Իսպանական գրանդը խաղում էր իր դաշտում և հասավ հաղթանակի 2:0 հաշվով:

«Ինչ մրցակից էլ որոշի վիճակահանությունը մեզ համար, մենք այդ արդյունքը կհամարենք լավը: Շատ հանգիստ կհետևենք վիճակահանությանը: Իսկ հիմա մեզ պետք է հանգստանալ և տրամադրվել հաջորդ խաղին»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս