Բաժիններ՝

Վնասվածքներ չստանալու նոր եղանակ՝ Գարեթ Բեյլից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հաճախակի վնասվածքներից խուսափելու համար յուրօրինակ մեթոդ է մշակել: Նա ծակծկում է զուգագուլպաները:

Բանը նրանում է, որ զուգագուլպաները ծակծկելով՝ ավելանում է օդափոխությունը, որը նվազեցնում է վնասվածքի հավանականությունը:

Սակայն պետք է նշել նաև, որ ֆուտբոլիստների համար պատրաստվում են այնպիսի զուգագուլպաներ, որոնք թույլ են տալիս ակտիվ օդափոխություն:

AS պարբերականը, խոսելով Բեյլի կիրառած մեթոդի մասին, նշում է, որ շատ վնասվածքաբաններ հավանության չեն արժանացնում այս տարբերակը՝ նշելով, որ դա ոչ մի կերպ չի օգնում խուսափել վնասվածքից: Այս մեթոդը ֆուտբոլիստներին կարող է տալ միայն հոգեբանական առավելություն:

Չնայած իր կիրառած մեթոդին՝ Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում արդեն 6 անգամ մկանային վնասվածք է ստացել։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031