Բաժիններ՝

Նախորդ մրցաշրջանում «Միլանը» կորցրել է 91 մլն եվրո

«Միլանը» լուրջ ֆինանսական պրոբլեմներ ունի:

Ինչպես հաղորդում է Forbes-ը, 2014-15թթ. մրցաշրջանում «Միլանի» վնասները կազմել են 391 մլն եվրո, որը կազմում է Սերիա Ա-ի 20 թիմերի ընդհանուր կորստի մեկ քառորդը: 2013-14թթ. մրցաշրջանը «Միլանն» ավարտել է 93 մլն եվրո դեֆիցիտով, իսկ ընդհանուր առմամբ, 11 տարվա ընթացքում կորցրել է 460 մլն եվրո:

Այս մրցաշրջանում «Միլանի» աշխատավարձի ֆոնդը կազմում է 113 մլն եվրո: Դա երրորդ ցուցանիշն է Լիգայում` «Յուվենթուսից» և «Ռոմայից» հետո:

Forbes-ի տեղեկություններով` «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հիասթափված է թայվանցի բիզնեսմեն Բի Տեչաուբոլի հետ համագործակցությունից և ներդրողներ է փնտրում Չինաստանում:

«Միլանը» Սերիա Ա-ի 28-րդ տուրից հետո գրավում է 6-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 47 միավոր:

Ըստ Transfermarkt.de-ի տվյալների՝ Միլանի բոլոր ֆուտբոլիստների արժեքը կազմում է 188 մլն եվրո: Այս ցուցանիշով «Միլանը» Սերիա Ա-ում զբաղեցնում է 5-րդ տեղը «Յուվենթուսից», «Նապոլիից», «Ռոմայից» և «Ինտերից» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս