
Ֆրանսիայում սուպերմարկետներին արգելվել է սնունդը դեն նետել

Ֆրանսիայի Սենատը նախօրեին միաձայն օրենք է ընդունել, որն արգելում է երկրի սուպերմարկետներին դեն նետել կամ ոչնչացնել չվաճառված սննդամթերքը մինչև պահպանման ժամկետի ավարտը, հայտնում է The Guardian-ը:
Օրենքի համաձայն, որը անհապաղ ուժի մեջ է մտել, ավելի քան 400 քմ մակերես ունեցող սննդամթերքի խանութները պետք է պայմանագիր կնքեն բարեգործական ընկերությունների հետ՝ սնունդը նվիրաբերելու նպատակով, հակառակ դեպքում սեփականատերերին սպառնում է մինչև 75 հազար եվրո տուգանք կամ մինչև 2 տարվա ազատազրկում:
Իր հերթին, բարեգործական կազմակերպությունները պարտավոր են ապահովել սննդի ընդունումն ու դրա բաշխումը հիգիենիկ պայմաններում: Ֆրանսիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ գործում է նման օրենք:
Օրենքի ընդունմանը նախորդել էին երկարատև քննարկումներ հասարակ քաղաքացիների ու աղքատության դեմ պայքարող կազմակերպությունների հետ: Ներկայում ակտիստները մտադիր են հասնել այն բանին, որ նման օրենք գործի ԵՄ-ի ողջ տարածքում:
Նշվում է, որ Ֆրանսիայում ամեն տարի աղբաման է նետվում մոտ 7 մլն տոննա սնունդ, որի 11%-ը՝ սննդամթերքի խանութների կողմից: