Բաժիններ՝

Մաքրեք դեմքի մաշկը՝ սոդայի և կոկոսի յուղի միջոցով

Դեմքի խնամքի որոշ միջոցներ, որոնք պայքարում են ակնեի դեմ, հազվադեպ են իրենց բաղադրության մեջ պարունակում այնպիսի տարր, որը կարող է մաքրել մաշկի մեռած բջիջները:

Հսկայական գումարներ գեղեցկության սրահներում վատնելու փոխարեն, կարող եք տան պայմաններում պատրաստել բնական խառնուրդ, որը կմաքրի մաշկի մեռած բջիջներն ու արդյունավետ կերպով կբուժի նույնիսկ պրոբլեմատիկ մաշկը: Ի տարբերություն քիմիական տարրերի և տոքսինների, որոնք սովորաբար առկա են դեմքի խնամքի միջոցների բաղադրության մեջ, մեր առաջարկած խառնուրդն ամբողջովին բնական է:

Շատերը գիտեն կոկոսի յուղի և սոդայի օգտակարության մասին: Սակայն, երբ այս երկու բաղադրիչները միախառնում ենք, ստանում ենք հրաշալի միջոց, որը պայքարում է ակնեի, դեմքի կարմրության դեմ, մաքրում է մաշկն ավելորդ կեղտից և մեռած բջիջներից:

Ինչպե՞ս օգտագործել սոդան և կոկոսի յուղը

Յուրաքանչյուր բաղադրիչի չափաքանակը պարզելու համար նախ՝ պետք է որոշել ձեր մաշկի տեսակը: Չափազանց զգայուն մաշկի համար օգտագործեք կոկոսի յուղի և սոդայի՝ 2:1 հարաբերակցությունը: Եթե ցանկանում եք մաշկը, այսպես ասած՝ խորությամբ մաքրել, կարող եք ընտրել 1:1-ի հարաբերակցությունը:

Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչներն ու քսեք դեմքին: Կա՛մ կարող եք թողնել դիմակը մի քանի րոպե, կա՛մ պարզապես շրջանաձև շարժումներով մաքրել այն դեմքի վրայից:

Ցանկալի է խառնել բաղադրիչներն օգտագործելուց անմիջապես առաջ:

Այս միջոցը ոչ միայն մատչելի է և հասանելի, այլև՝ չափազանց արդյունավետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս