
3 խորհուրդ աշխարհի ամենաերջանիկ մարդուց

Մաթյո Ռիկարը ֆրանսիացի գրող է, թարգմանիչ և լուսանկարիչ, ինչպես նաև բուդդայական հոգևորական: ԶԼՄ-ներում բուդդիզմի մասին գրող հոգևորականին անվանում են «աշխարհի ամենաերջանիկ մարդ»:
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաերջանիկ մարդու 3 հրաշալի խորհուրդ:
1. Անընդհատ մի մտածեք միայն Ձեր մասին: Եթե մտքերը պտտվեն միայն Ձեր շուրջը, ապա Դուք կսկսեք ընկալել աշխարհը, որպես պոտենցիալ սպառնալիք ձեր ներքին աշխարհին: Փորձեք ավելի բարյացակամ լինել, բայց երբեք թույլ մի տվեք, որ մարդիկ «նստեն Ձեր պարանոցին»:
2. Սկսեք մարզել Ձեր միտքը: Ինչպես մարաթոնի վազորդ, ով ջանասիրաբար մարզվում է` հարյուրավոր կիլոմետրեր վազելու համար, այնպես էլ Ձեր գիտակցությունը` երջանիկ դառնալու համար ինտենսիվ մարզումների կարիք ունի: Մաթյոն կարծում է, որ երջանկության հիմնական բաղադրիչներն են բարյացակամությունը, ուշադրությունը և զգացմունքային հավասարակշռությունը:
3. Մտածեք ինչ-որ լավ բանի մասին` օրվա մեջ առնվազն 15 րոպե: Առավելագույնս կենտրոնացեք Ձեզ երջանկություն պարգևող մտքերի վրա և փորձեք չշեղվել: Եթե սկսեք այս ճանապարհով մարզվել, ապա արդեն 2 շաբաթ անց կզգաք դրական հոգեբանական ազդեցություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը