
«Ես Մեսսին չեմ, ոչ էլ Նեյմարը, բայց մարդիկ մոռանում են, որ ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում»

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը մեկնաբանել է իր հասցեին ուղղված երկրպագուների քննադատությունը:
«Իհարկե, ես Մեսսին չեմ, ոչ էլ Նեյմարը: Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չեմ: Բայց մարդիկ մոռանում են, որ ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում: Մեզ մոտ ռոտացիա է, այնպես որ, ես այս մրցաշրջանում խաղալու հնարավորություն դեռ կունենամ: «Բարսելոնան» այս տարի կհաղթի Չեմպիոնների լիգան, քանի որ մենք ունենք Մեսսի և Նեյմար»,- հավաստիացրել է Վերմալենը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը