
Օզբիլիսը «Ռայո Վալյեկանոյում» կստանա 300 հազար եվրո

«Բեշիկթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության իրավունքով հանդես կգա «Ռայո Վալյեկանոյի» կազմում:
Ինչպես հաղորդում է Milliyet-ը, կիսամյա վարձակալության համար Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը կստանա 300 հազար եվրո:
Նշենք, որ Օզբիլիսը «Բեշիկթաշ» է տեղափոխվել «Սպարտակից»: Թուրքական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 1.3 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը