Բաժիններ՝

Այծեղջյուր համաստեղության դիցույթը

168.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում երկնքի համաստեղությունները և դրանց դիցաբանական պատմությունը։

Հայտնի է, որ գիշերային երկնքում աստղերը ճանաչելու և դրանում ավելի հեշտ կողմնորոշվելու համար դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ երկինքը բաժանել են համաստեղությունների: Հին Հայաստանում բացատրել են կենդանակերպի անունները՝ ըստ այն բանի, թե Արեգակի գտնվելը դրանցից յուրաքանչյուրում ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։

Այծեղջյուր

aycexjyur (2)Այս համաստեղության մասին բազմաթիվ դիցույթներ կան: Որոշ դիցույթներում Այծեղջյուրը համարվում է ելք դեպի աստվածները, համարվում էր, որ Այծեղջյուրի համաստեղությունը երկնքի այն տարածքում էր, որտեղ բնակվում էին մահացածների հոգիները: Որոշ դիցույթներում էլ Այծեղջյուրը դիտվում է ծովայծ, կիսաայծ կամ էլ կիսաձուկ: Հին հունական դիցաբանությունում Այծեղջյուրը զուգադրվում է Պանի՝ մարդայծի հետ, ով հրեշից պաշտպանվելու համար ջուրն է մտնում և վերածվում այծաձկան: Հունական մեկ այյլ դիցույթում Այծեղջյուրին նույնացնում էին Ամալթեայի այծի հետ, ով իր կաթով կերակրել է Զևսին: Հայերեն «քաղ»՝ արու այծ, արմատն ընկած է Քաղոց ամսանվան մեջ, իսկ Կենդանաշրջանում այն համապատասխանում է Այծեղջյուր համաստեղությանը: Աղթարական նշանների շարքում Քաղոցի համար պատկերված է վեցթևանի ծերունի, ով բազմել է հսկա այծի վրա և իր ձեռքերից մեկում պահում է նիզակ, մյուսում՝ թագ: Նկարի ներքևի հատվածում գրված է. «Այծեջեւր և իր աստղն զաւհալն, որ կոչի երևակ»:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս