Բաժիններ՝

«Վստահ եմ, որ կլինեն նոր միաձուլումներ». Արթուր Ջավադյան

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահ է, որ բանկային ոլորտի կոնսոլիդացիան արդեն իսկ իր դրական արդյունքները տվել է, և պրոցեսը շարունակական կլինի։ Այս մասին ԿԲ նախագահը հայտարարեց «Ամերիաբանկ»-ի և IFC-ի ու ՎԶԵԲ-ի միջև պայմանագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին պաշտոնապես հայտարարվեց, որ «Հայէկոնոմբանկը» ձեռք է բերում «ԲՏԱ Հայաստան» բանկը, իսկ «Պրոկրեդիտ Հայաստան» բանկը գնվում է «Ինեկոբանկի» կողմից։

Ըստ ԿԲ նախագահի՝ իրենց համար առավել կարևոր է ոչ թե բանկերի քանակը, այլ՝ որ շուկայում լինեն առողջ միավորներ։

Ա. Ջավադյանը դժվարացավ նշել, թե տարվա վերջին քանի առևտրային բանկ կմնա Հայաստանում, սակայն ասաց. «Վստահ եմ, որ կլինեն նոր միաձուլումներ»։

Կարդացեք նաև

Անդրադալնելով «Ամերիաբանկ»-ի գործարքին՝ ԿԲ նախագահը խորհրդանշական համարեց, որ տարին սկսվում է 2 միջազգային հեղինակավոր կառույցների կողմից այսպիսի լայնամասշտաբ ներդրումներով։ Ըստ Ջավադյանի՝ սա վկայում է, որ ՀՀ իշխանություններն ու բանկային համակարգը իրենց տնային առաջադրանքը լավ են կատարել, և որ Հայաստանը հարմար բիզնես տարածք է՝ ներդրումներ անելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս