Բաժիններ՝

ՎԶԵԲ-ը «Ամերիաբանկի» կապիտալի բաժնեմաս է գնում

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով։ «Ամերիաբանկը» Հայաստանում առաջատար մասնավոր բանկերից մեկն է։ Այս գործարքը հանդիսանում է բաժնետոմսերի ձեոքբերման խոշորագույն գործարք, որը մինչ օրս ստորագրվել է ՎՅԵԲ-ի կողմից այս տարածաշրջանում։

Աոաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեոք կբերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը 30 մլն ԱՄՆ դոլարով։ Մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար։ Ներդրումների նպատակն է ամրապնդել «Ամերիաբանկր» եւ պատրաստել այն նախնական հրապարակային առաջարկին (IPO) ապագայում։ 2016թ. «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն։

ameria-EBRD02

Հնարավոր լիստինգից առաջ ՎԶԵԲ–ի ներդրումները կսատարեն «Ամերիաբանկի» աճը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ խոշոր կորպորատիվ եւ մասնավոր հաճախորդների, փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ մանրածախ հաճախորդների վարկավորման համար։ Տնտեսության իրական հատվածի վարկավորման աճը կնպաստի Հայաստանի տնտեսական աճի ամրապնդմանը։ «Ամերիաբանկր» կայուն աճ է գրանցել տարիների րնթացքում։ Բանկի րնդհանուր կապիտալը ներկայումս կազմում է մոտավորապես 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր ակտիվները կազմել են 1 մլրդ. ԱՄՆ դոլար 2015թ. վերջում, ինչը ոեկորդային ցուցանիշ է Հայաստանի ֆինանսական ոլորտի համար։ Սա նոր հնարավորություններ կընձեռի հետագա վարկավորման համար, ինչպես նաև տեղական շուկայում միաձուլումների և ձեռքբերումների հնարավոր գործարքներին մասնակցելու համար։

Կարդացեք նաև

«Ամերիաբանկի» բաժնետեր դառնալու մասին ՎԶԵԲ -ի որոշումր վկայում է այն վաո հեռանկարների մասին, որոնք ՎԶԵԲ-ը տեսնում է «Ամերիաբանկի» համար, և ճանաչում է այն կարևոր ներդրումր, որր վերջինս ունի երկրի տնտեսության, բանկային հատվածի եւ հասարակության զարգացման գործրնթացում։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար ՄարկԴեյվիսն ասել է. «Մենք ուրախ ենք «Ամերիաբանկի» բաժնետեր դառնալու աոիթով եւ դիտում ենք այս հնարավորությունը որպես եւս մեկ քայլ տեղական բանկային հատվածի ամրապնդման ուղղությամբ։ Ֆինանսավորման հասանելիության բարելավումը կարևորագույն գործոն է, որը հնարավորություն կընձեոի տեղական ընկերություններին օգտագործել իրենց ներուժը որպես բաժնետեր ՎԶԵԲ-ը կաջակցի «Ամերիաբանկի» զարգացմանր շեշտր դնելով մասնավորապես կորպորատիվ կառավարման վրա»։

«Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության այս նոր մակարդակը։ Սա մեծ աջակցություն է «Ամերիաբանկին» կապիտալի համաշխարհային շուկաների ուղղությամբ շարժվելու առումով մեր ռազմավարական նպատակներին եւ ձգտումներին համահունչ։ Ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի եւ մեր երկրի տնտեսության աճին», – ասել է «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը։

1992թ. Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.04 միլիոն եվրո 148 ծրագրերում՝ ֆինանսական ե կորպորատիվ հատվածներում, ինչպես նաեւ Հայաստանի ենթակաոուցվածքների եւ Էներգետիկայի ոլորտներում։ Ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս