
Քաղցկեղից մահացել է երգչուհի Սելին Դիոնի ամուսինը

ԱՄՆ-ում 73 տարեկան հասակում մահացել է Ռենե Անժելիլը՝ կանադացի երգչուհի Սելին Դիոնի մենեջերն ու ամուսինը, ասվում է երգչուհու Facebook-ի էջում:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Ռենե Անժելիլը մահացել է «Լաս Վեգասի իր տանը քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո»:
Երգչուհին ընդհատել էր իր համերգային գործունեությունը ամուսնու մասին հոգ տանելու համար, ով տառապում էր կոկորդի քաղցկեղից:
Առաջին անգամ նրա մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել 1998-ին, սակայն վիրահատությունից հետո Անժելիլը հայտնել էր իր առողջացման մասին: 2013-ին Անժելիլը ենթարկվել էր ևս մեկ վիրահատության:
Զույգն ամուսնացել է 1994թ., ունի 3 երեխա: Ավագ որդին 14 տարեկան է, երկվորյակ տղաները լույս աշխարհ են եկել 2010 թվականին:
Ռենեն Սելին Դիոնի մենեջերն էր դարձել այն ժամանակ, երբ երգչուհին ընդամենը 12 տարեկան էր: