Բաժիններ՝

Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2016թ. կանխատեսում է 2.2% տնտեսական աճ

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականի համար կկազմի 2.5%, իսկ հաջորդ տարի՝ 2.2%։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում։

ՀԲ-ն, փաստորեն, վերանայել է իր նախորդ կանխատեսումները՝ 2015 թվականի համար աճման ուղղությամբ, 2016 թվականի համար՝ նվազման ուղղությամբ։ Այսպես, նախորդ տարվա հունիս ամսին հրապարակված զեկույցում ՀԲ-ն Հայաստանի համար 2015 թվականին կանխատեսում էր 0.8% տնտեսական աճ, իսկ 2016 թվականի համար՝ 2.7% աճ։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում 2016թ. կանխատեսվում է 3% տնտեսական աճ։ Ամենից բարձր աճի տեմպ կապահովի Թուրքմենստանը՝ 8.9%։ Իսկ ամենամեծ տնտեսական անկումը կգրանցի Ռուսաստանի տնտեսությունը՝ -0.7%։ Ըստ ՀԲ-ի, ՌԴ տնտեսության անկումը 2015 թվականի համար կկազմի 3.8%։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի տնտեսական անկումը բացասական ազդեցություն է ունենում հարևան երկրների, հատկապես Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի վրա, որոնք մեծ ծավալի մասնավոր դրամական փոխացումներ են ստանում Ռուսաստանից:

Կարդացեք նաև

ԵՏՄ մեր մյուս գործընկերների կանխատեսումները նույնպես հուսադրող չեն։ Համաշխարհային բանկի մասնագետները Բելառուսի համար 2016 թվականին կանխատեսում են 0.5% տնտեսական անկում, Ղազախստանի համար՝ 1.1% տնտեսական աճ։

 

WB-GDP

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս