Ամենակարող անանուխի օգտակար հատկանիշները

Այս բույսի «մենթա» անվանումը ծագում է հին հունական դիցաբանության հավերժահարս Մենթայի անունից, որին Պերսեփոնե աստվածուհին դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար: Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերեւները: Միջնադարում համարում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, սրտխփոցին, տաքացնում է ստամոքսը, դադարեցնում է սրտխառնոցը, շատ լավ է մարսողության խանգարմանը:

Իսկ բույսի եփուկով լոգանքներն օգնում են երեխաների ռախիտի ժամանակ: Թուրմը պատրաստում են` վերցնելով 1 ճաշի գդալ հումք եւ 1 բաժակ ջուր:

Այս թուրմը կարելի է օգտագործել նաեւ բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու համար: Անանուխը օգտագործվում է նաեւ սննդի մեջ: Դրանով համեմում են աղցան, կարկանդակ, պանիրը և այլն: Բույսից մեղր են ստանում, իսկ ստացված մեղրը ևս օժտված է դեղաբույսին հատուկ բուժիչ հատկանիշներով:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031