10 սննդամթերք, որոնք օգտակար են սրտին
Վարսակաձավար (օվսյանկա). Վարսակաձավարի շիլան հիանալի նախաճաշ է` հագեցած օմեգա-3 ճարպաթթուներով ու կալիումով:
Սաղմոն (սյոմգա, լոսոս) ձկնատեսակը օմեգա-3 թթուների բնական աղբյուրներից մեկն է: Շաբաթվա մեջ 2-3 անգամ նման ձկնատեսակից պատրաստված սնունդը նորմայի սահմաններում կարող է պահել արյան ճնշումը: Այս ձկնատեսակի կանոնավոր օգտագործումն, ըստ վիճակագրության, նվազեցնում է կաթվածի ռիսկը:
Բնականաբար, այն անընդհատ օգտագործելու համար շատ թանկ է, այդ պատճառով կարելի է փոխարինել տունեց կամ սարդինա ձկնատեսակներով:
Եթե ավոկադոն ավելացնենք աղցաններին ու մսին, այն կիջեցնի «վատ» խոլեստերինի քանակը եւ կավելացնի «լավ» խոլեստերինի քանակն արյան մեջ:
Զեյթունի ձեթը պարունակում է այնպիսի օգտակար նյութեր, որոնք հեշտությամբ պայքարում են խոլեստերինե վահանակների դեմ: Իսկ ձեթ գնելիս անպայման հետեւել, որ պիտակի վրա գրված լինի «առաջին զտման», որպեսզի պահպանված լինեն օգտակար էլեմենտները:
Ամենաշատը օմեգա-3 թթուներն առկա են ընկույզի եւ նուշի մեջ: Քանի որ հատապտուղներն օժտված են հակաբորբոքային հատկություններով, բավականին նվազեցնում են կաթվածի վտանգը:
Կարմիր լոբին ու ոսպը հարուստ են բջջահյութով եւ պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 թթուներ ու կալցիում: Բացի այդ, նրանք շատ լավ կշտացնում են ու ցածր կալորիականությամբ սննդամթերք են համարվում:
Սպանախի օգտագործումը առնվազն 25 տոկոսով նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացումը, քանի որ այն իր մեջ պարունակում է բջջահյութ եւ կալիում:
Վուշի ձեթով պատրաստված կերակուրները եւս շատ օգտակար են առողջությանը: Իհարկե, մի քիչ կծու համ ունի, բայց իսկական օմեգա-3 թթուների պաշար է:
Եվ վերջապես, խոլեստերինի դեմ հիանալի է պայքարում սոյան:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը