
Ռուսաստանն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնվելու են: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Լինելու են նաև հաջորդող գործողություններ, որոնց մասին կհայտարարվի, կառավարության նախագահն արդեն այդ մասին հայտարարել է նիստում: Մենք հետևողականորեն շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Դվորկովիչը:
Դրա հետ միասին, ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը իր առաջ խնդիր չի դնում «ամբողջությամբ հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից»:
«Մենք կշարժվենք հետևողական կերպով այնպիսի եղանակով, մինչև չլինի ադեկվատ ռեակցիա, ես նկատի ունեմ այն, ինչի մասին խոսել է Ռուսաստանի նախագահը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: