Արթուր Ալեքսանյանը տարվա լավագույն մարզիկ
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի անցկացրած քվեարկության արդյունքներով 2015 թ լավագույն մարզիկ է ճանաչվել Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Լավագույն մարզիկների տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1 . Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339 միավոր
2 . Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267
3 . Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն, 265
4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231
5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113
6 . Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107
7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106
8 . Արամ Ավագյան՝ բռնցքամարտ, 101
9 . Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, 99
10 . Սմբատ Մարգարյան ծանրամարտ, 95
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:
Հարցմանը մասնակցել են 34 մարզական լրագրողներ:
Տասնյակում չհայտնված, սակայն լրագրողների կողմից հաճախ նշված մարզիկների թվում են Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյանը (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյանը (ֆուտբոլ, 31 միավոր):
ՀԱՕԿ