Բաժիններ՝

Ռուսաստանի իշխանություններն առաջարկում են արգելել Թուրքիայից հագուստի ներկրումը

Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունն առաջարկում է արգելել Թուրքիայից Ռուսաստան մատակարարվող թեթև արդյունաբերական ապրանքների 70-80%-ը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը:

Համապատասխան առաջարկությունը, Եվտուխովի խոսքով, ուղարկվել է ՌԴ կառավարությանը: «Թե ինչ որոշում կլինի, ես հիմա ասել չեմ կարող»,- նրա խոսքերը մեջբերել է Interfax-ը:

Հիշեցնենք, որ երբ Ռուսաստանը դեկտեմբերի սկզբին հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը հայտարարեց, որ էմբարգո չի նախատեսվում սահմանել թուրքական թեթև արդյունաբերության ապրանքների վրա:

Թեթև արդյունաբերության ապրանքները Թուրքիայից ՌԴ ներկրվող ապրանքների թվում մեծությամբ երկրորդն են: 2015թ. 9 ամսում Թուրքիայից Ռուսաստան է ներկրվել 514 մլն դոլարի կտոր ու տեքստիլից ապրանքներ և 48 մլն դոլարի կոշիկ:

Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս