Դատարանը մասնակի բավարարեց Տիգրան Սարգսյանի հայցը

Քիչ առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի գործով դատավճիռը: Դատարանը մասնակի բավարարեց Տիգրան Սարգսյանի հայցը. վերջինս պահանջում էր զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել, իր կարծիքով՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, Փայլակ Հայրապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ: Դատարանը պարտավորեցրեց նույն լրատվության միջոցով հերքել փաստացի որոշ տվյալներ, հօգուտ հայցվորի բռնագանձել 100.000 դրամ, որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 24.000 դրամ:

Այս գործով ներգրավված էր նաև shamshyan.com կայքը, սակայն դատարան նրանք չեն ներկայացել: Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը դատարանում նշել է, որ հրապարակման մեջ վիճարկվող հատվածները Փայլակ Հայրապետյանն այնպես չի ասել, ինչպես ներկայացվել է և խնդրել էր Փայլակ Հայրապետյանի մասով հայցը մերժել:

Մանրամասները՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս