Բաժիններ՝

«Ժամանակն է հակակոռուպցիոն շոուներից անցում կատարել հակակոռուպցիոն գործերի». Պորոշենկոն մեկնաբանել է Ավակով-Սաակաշվիլի վեճը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ու Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը, որի ժամանակ Ավակովը ջուր էր լցրել Սաակաշվիլիի դեմքին:

Պորոշենկոն «ամոթալի դեպք» է որակել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում կատարվածը, նշել, որ խորհրդում անթույլատրելի են կոպիտ վիրավորանքներն ու խոսքերը, հատկապես նրանք, որոնք ունեն «ռասիստական ենթատեքստ, որոնք դիպչում են մարդու ազգային արժանապատվությանը, կասկածի տակ դնում նրա ուկրաինական հայրենասիրությունն ու առաջարկում ինչ-որ մեկին Ուկրաինայից հեռանալ»:

«Կոռուպցիայի դեմ պայքարը շոու-բիզնեսի ոլորտից չէ: Ես չեմ ցանկանում, որ ո´չ պետական ծառայողները, ո´չ ժողովրդական պատգամավորները մասնակցեն նման ներկայացումների: Ժամանակն է հակակոռուպցիոն շոուներից անցում կատարել հակակոռուպցիոն գործերի»,- ասել է Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս