Բաժիններ՝

«Մեր տնտեսությունը տուժել է միայն մեր չանելու հետևանքով, ոչ թե որ ՌԴ-ն վատ վիճակում է». Գուրգեն Արսենյան

«Երբ մենք ՀՀ քաղաքացիներին ներկայացնում ենք, որ տնտեսական և քաղաքական նկատառումներից ելնելով ՀՀ-ի անդամակցելը ԵՏՄ-ին ճիշտ ճանապարհ էր, իսկ քաղաքացիներն իրենց առօրյայում հանդիպում են պրոբլեմների, էդքան էլ հեշտ չի լինում բացատրել, թե որն էր առավելությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Օրինագծով, հիշեցնենք, նախատեսվում է, որ ՀՀ-ում անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը ազատվեն ԱԱՀ-ից:

Ըստ Արսենյանի՝ խնդիրներից մեկն այն է, թե ՀՀ եկող քաղաքացիները ինչ իրավունքներ ունեն, երբ հատում են ՌԴ օդային տարածքը, օրինակ՝ ԱՄՆ-ից Մոսկվայով գալիս են ՀՀ. «Էդտեղ գործում են լրջագույն գործող և չգործող կանոններ: Առաջինը՝ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում իրենց ուղեբեռը, եթե այն գերազանցում է թույլատրված չափը, մաքսազերծել ՌԴ-ում: Սրան պետական մակարդակով գնահատական ու լուծում պետք է առաջադրել»:

Գ. Արսենյանի կարծիքով՝ Մոսկվայի օդանավակայնում առևտրի հետ կապված հարցը, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել  դյութի ֆրիից, ավելի շատ բարոյական տեսակետից նեղվածություն է առաջացնում, քան անմաքս առևտրի գոտում իրականացված առևտուրը պետք է դրական կամ ծավալային նշանակություն ունենա: Նա նշեց, որ եթե առանձին թռիչքուղի սահմանեն ՀՀ քաղաքացիների համար, դա լուրջ խնդիրներ կառաջացնի, քանի որ ներկայումս ՀՀ քաղաքացիներն օգտվում են ընդհանուր տարածքներից, որ բարձր մակարդակով են սպասարկվում, իսկ առանձին թռիչքուղին՝ հանուն 2 շիշ վիսկի գնելու, կստացվի ռեզերվացիա: Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծել իրականացնելով էլեկտրոնային ծրագրավորման փոփոխություն:

Կարդացեք նաև

«Մեր առջև լրջագույն խնդիր է կանգնած՝ ո՞նց անենք, որ ՀՀ-ում ստեղծենք որակով արտադրանք ու ծառայություն, որ պահանջված լինի: Եթե չենք կարողանում ստեղծել նման արտադրանք, ուրիշի վրա պետք չի բարդել մեր չարածը: Այսինքն, մենք պետք է կարողանaնք հասնել նրան, որ մեր արտադրած ապրանքն ու ստեղծած ծառայությունը պահանջված լինեն: Մեր տնտեսությունը տուժել է միայն մեր չանելու հետևանքով, ոչ թե որ ՌԴ-ն վատ վիճակում է: ՌԴ վատ վիճակից տուժում ենք միայն այնտեղ աշխատող մեր քաղաքացիների մասով: Պետք է բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը, որ մրցունակ լինեն ապրանքները: Աշխարհում նավթի գներն ընկել են, բայց հո չե՞ն գցել էդ գները, որ պատժեն հայ ժողովրդին, հայերը սկսեն ավելի վատ ապրեն: Նավթի գների անկումը բերել է բոլորովին այլ իրավիճակի և պետք է փորձել այնպես անել, որ կարողանաս մրցունակ մնաս, այլապես նետում են հետնախորշ»,- ասաց Գ.Արսենյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս