Բաժիններ՝

Փարիզի կլիմայի համաժողովի անդամները համաձայնեցրել են ամփոփիչ փաստաթուղթը

Փարիզի կլիմայական համաժողովի կազմակերպիչները հայտարարել են, որ գրեթե երկշաբաթյա ինտենսիվ քննարկումներից հետո 190 երկրների ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնեցնել ամփոփիչ փաստաթղթի տեքստը, տեղեկացնում է BBC-ն:

Եզրափակիչ նիստն ավարտվել է շաբաթ գիշեր՝ համաժողովի նախատեսված ավարտից 16 ժամ ուշ:

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, որպեսզի արագացնի համաձայնագրի ընդունումը:

Ներկայում համաձայնեցված տեքստը թարգմանվելու է ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներով, ինչից հետո այն այսօր առավոտյան (Գրինվիչի ժամանակով ժ. 10:30) կներկայացվի անդամ երկրների նախարարներին:
Փաստաթղթի այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Փարիզի համաժողովի նպատակն էր կնքել պատմության մեջ առաջին գլոբալ ու կատարման համար պարտադիր համաձայնագիր մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս