Եթե ինձ բազում անգամ վիրավորող մարդը ոչ մի անգամ ներողություն չի խնդրել, ինչո՞ւ պիտի ես պարտադրված լինեմ նրան ներելու
– Եթե ինձ բազում անգամ վիրավորող մարդը ոչ մի անգամ ներողություն չի խնդրել, ինչո՞ւ պիտի ես պարտադրված լինեմ նրան ներելու:
– Աստված մեզ անվերջ է ներում: Անգամ ներում է անհավատին: Ներեց Իր Որդուն խաչողներին, չարագործներին, իսկ մենք, որ Աստծո նմանությունն ունենք և Իր պատկերով ենք ստեղծված՝ պիտի ներենք բոլորին, որովհետև այդ ներելու հատկությունն Աստված դրել է մեր մեջ: Չպարտադրվենք ներելու, որովհետև ոչինչ չի ավելանա, եթե մենք չներենք, իսկ ներելուց միայն օրհնություններ ենք ժառանգելու, որովհետև Աստված Ինքը մեզ կների: «Հայր մեր»-ի մեջ ինքներս ենք հայցում Տիրոջ ներողամտությունը՝ ասելով. «Ների՛ր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտք եղողներին»: Ուստի, ինչպես ներենք, այնպես էլ կներվենք:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am