Բաժիններ՝

Հարթեցրեք կնճիռները

Մեր հրապարակումներում միշտ անդրադառնում ենք կանանց գեղեցկությանը, հատկապես՝ դեմքի խնամքին: Կնճիռների ի հայտ գալը յուրաքանչյուր կնոջ համար ցավալի է, քանի որ յուրաքանչյուր կնճիռ ապացույց է, որ կինը մեծանում է:

Մինչև գեղեցության սրահներ այցելելն ու միլիոնավոր գումարներ գեղեցկության վրա ծախսելը, առաջարկում ենք նախ և առաջ՝ օգտագործել բնական միջոցներ, որոնք, անգամ չօգնելու դեպքում, չեն վնասի ո՛չ մաշկը, ո՛չ էլ ձեր արտաքինը: Բնական միջոցները միշտ էլ արժե փորձել: Քսուքը ներկայացրել է fithacker կայքը:

Այս հրաշալի քսուքը պատրաստելու համար, ձեզ անհրաժեշտ է՝

  • 1ճ/գ աղացած կանաչ թեյ
  • Կես ճ/գ կակաո
  • 1թ/գ մեղր
  • Եռացրած ջուր

Կանաչ թեյին խառնեք կակաո, վրան եռացրած ջուր լցրեք և խառնեք, մինչև խյուսանման զանգված ստանալը:

Կարդացեք նաև

Ստացված խյուսը թողեք գոլանա և ավելացրեք մեղրը, եթե քսուքը չափազանց խիտ է ստացվել, մի փոքր ջուր կամ բուսայուղ ավելացրեք:

Դիմակին կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ եթերային յուղ, կիտրոնի հյութ, յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի յուղ և նշի յուղ:

Ամբողջը լավ խառնեք, ապա խյուսը քսեք նախօրոք մաքրած և մի փոքր խոնավ դեմքին:

20 րոպե անց դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին խոնավեցնող քսուք քսեք:

Գործողությունը կատարեք 6-8 շաբաթվա ընթացքում՝ 3-4 անգամ, ապա, արդյունքը պահպանելու համար, այս դիմակը փոխարինեք մեկ այլ դիմակով, որը հակատարիքային ազդեցություն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս