Գնդացրորդը գետնատնակ իջնելիս դողում էր, ինքն իր հետ խոսում. «Ես մարդասպան չեմ». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Շարքային Արմեն Սարգսյանը եղել է ջոկի գնդացրորդ։ Ըստ Սյունիքի ճարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործի նյութերի, նա 2014 թվականի հուլիսի 18-ին նշանակված լինելով գորամասի մարտական դիրքի առաջնագծի դիտակետոըմ՝ ժամը 06։30-ի սահմաններում դիտակետում քնելու կապակցաթյամբ վիճել էր նույն հերթափոխի դիտորդ, շարքային Գեւորգ Ավագյանի հետ։ Վերջինիցս վրեժ լուծելու շարժառիթով, սպանություն կատարելու դիտավորությամբ, Ա. Սարգսյանը գնդացրից կրակահերթ է արձակել Գ. Ավագյանի ուղղությամբ։ Գ, Ավագյանը ստացել էր բազճաթիվ հրազենային վնասվածքներ, ինչից մահացել էր։
Երեկ դատավոր Դ. Գրիգորյանի նախագահությամբ նշանակվել էր հերթական դատական նիստը։ Նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ա. Սարգսյանի պաշտպան Յու. Դանիելյանը հանդես էր եկել «կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդությամբ։ Պաշտպանը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում նշանակվել է դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննաթյուն։ Ըստ այդ փորձաքննության եզրակացության. «Արմեն Սարգսյանը նկարագրված հանցավոր արարքը կատարելու պահին չի գտնվել հոգեկան խիստ հումունքի՝ Ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, որը էականորեն կարող էր ազդել նրա գիտակցության եւ գործողությունների վրա»։
Դատարանում արված միջնորդության համաձայն, պաշտպանական կողմի մոտ առկա էր կասկած։ Պաշտպանն ասել էր, թե՝ «Ըստ հոգեբանական վերլուծության, փորձագետը հանգել է նման հետեւության՝ հիմք ընդունելով գործի նյութերը։ Մասնավորապես, նա նշում է՝ գործի նյութերի ուսումնասիրությունից եւ հետազոտվողի հետ անցկացված հոգեբանական հետազոտության արդյունքներից պարզվում է, որ դեպքի կատարման պահին նրա գիտակցությունը չի ենթարկվել որեւիցե խանգարման կամ խախտման, բանի որ նա գիտակցում էր, թե ինչ է կատարում, անգամ դեպքից անմիջապես հետո մտածված չի մոտեցել տուժողին, բանի որ նա փովին զինված էր եւ «արդեն վրայից ծուխ էր բարձրանում», ու Ա. Սարգսյանը մտածում էր, որ նա կարող է պայթել եւ իրեն վնաս պատճառել: Այնուհետև Ա. Սարգսյանը մանրամասն ներկայացնում էհետագա իրավիճակը և կատարված գործողությունները: Նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և գործի նյութերին»:
Վկայակոչելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում հնչածը, փաստաբանը նշել էր, թե իր պաշտպանյալի եւ Գ. Ավագյանիմ իջեւ թշնամական հարաբերություններ չեն եղել, մարտական հերթապահության անցնելու ժամանակ ամեն ինչ եղել է բնականոն, իսկ «վրեժխնդիր լինելու հարց չի եղել»:
Սինչդեռ, հերթապահության անցնելուց 30 րոպե անց, «Ա. Սարգսյանը սպանում է Գ. Ավագյանին՝ 93 փամփուշտ կրակահերթ արձակելով գնդացրից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: