Բաժիններ՝

Բելգիայում ահաբեկչության չորրորդ կասկածյալին ներկայացրել են ահաբեկչության մեղադրանք

Բելգիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների չորրորդ կասկածյալին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեղադրյալը կալանավորվել էր անցած գիշեր Բելգիայի ոստիկանության ստուգայցի ժամանակ: Ներկայում նա տեղափոխվել է քննչական մեկուսարան, հայտնել է դատախազության ներկայացուցիչը:

Ստուգայցի ժամանակ ձերբակալվել է 16 մարդ: Մնացած 15-ն ազատ են արձակվել:
Փարիզի ահաբեկչություններից հետո, որին զոհ գնաց 130 մարդ, հարևան Բելգիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է կատարում երկրի տարբեր քաղաքներում: Ոստիկանությունը ստուգումների ժամանակ հայտնաբերել է զենք, կեղծ փաստաթղթեր ու ոստիկանական համազգեստ:

Ստուգայցերի հիմնական նպատակը Փարիզի ահաբեկչության կազմակերպիչներից մեկի՝ Սալահ Աբդելսմանի հայտնաբերումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս