
Ֆրանսիայում զոհերի թիվը կարող է աճել

Օրերս Փարիզի 7 շրջաններում գրեթե միաժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունների՝ զինված հարձակումների ու պայթյունների հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, 129 է: Վիրավորների թիվը 350 է, որից 80-ը շատ ծանր վիճակում են: Այս պահի դրությամբ զոհվածների մեջ հայեր չկան:
Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահագն Աթաբեկյանը անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպիսի իրավիճակ է տիրում և արդյոք հնարավոր են ծանր վիրավորների մեջ նաև ազգությամբ հայեր լինեն, պատասխանեց.
«Եղած տեղեկատվությանը ոչինչ չենք կարող հավելել: Դեսպանությունը մշտական կապի մեջ է Ֆրանսիայի պատկան կառույցների հետ և տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվում է ՀՀ Արտգործնախարարություն` խոսնակ Տիգրան Բալայանի միջոցով»: