Apple-ը նոր տեխնոլոգիա է մշակել սմարթֆոնները ջրից պաշտպանելու համար
Պատենտների ու ապրանքային նշանների բյուրոն (USPTO) հրապարակել է Apple-ի նոր պատենտային հայցը, որտեղ նկարագրված է ջրի ներթափանցումից iPhone-ը պաշտպանելու տեխնոլոգիան, գրում է Apple Insider-ը:
Համաձայն «Մակերեսից ջրի հեռացում» հայտում պարունակվող տեղեկության, բարձրախոսի ու միկրոֆոնի բոլոր տարրերը պետք է ունենան հիդրոֆոբ ունակություններ:
Ակուսիկ մոդուլներում նախատեսվում է տեղադրել հատուկ ցուցիչներ, որոնք արձագանքելու են մոդուլում ջրի առկայությանը:
Այն դեպքում, եթե ցուցիչները դրական աշխատեն, մոդուլի տարրերը կէլեկտրաթափվեն:
Հարկ է նշել, որ բոլոր տարրերը ծածկված կլինեն դիէլեկտրիկով: Արդյունքում՝տարբեր կետերում հավաքված էլեկտրականությունը աստիճանաբար դուրս կմղվի բացվածքներից:
Բացի այդ՝ պատենտի տեխնոլոգիան ենթադրում է նաև ձայնային իմպուլսների օգտագործում: