
Քարիմը ոչինչ չի խոստովանել և իրեն անմեղ է համարում

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի փաստաբան Սիլվեն Կոլմիեն հերքել է «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործում իր կլիենտի մասնակցության մասին տեղեկությունը: «Բենզեման առաջվա նման իրեն անմեղ է համարում և ոչինչ չի խոստովանել, չնայած ԶԼՄ-նրեը գրում են հակառակը: Նա ոչ մի կապ չունի շանտաժի վերաբերյալ գործի հեր: Ափսոս, որ նման լուրեր են առաջանում:
Քարմին ինքը կպատմի այն մասին, որ մեղավոր չէ: Ինձ զարմացնում է քննության ընթացքը: Նախ, ես գտնվում եմ դատարանում, իսկ ոստիկանությունը ապատեղեկատվություն է տարածու այն մասին, որ իմ կլիենտը ընդունել է մեղքը:
Զարմանալի է և այն, որ ոստիկանությունը ժամանակ չի գտել Վալբուենային հարցաքննելու համար: Մենք ուղղակի կատաղության մեջ են, շուրջը միայն բամբասանքներ են: Եթե ինչ-որ մեկին արժե լսել այս իրավիճակում, ապա դա Վալբուենան է»,- ասել է Բենզեմայի փաստաբանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը