
Կապելլոն ցանկանում է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Մոուրինիոյին

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Ժոզե Մոուրինիոյի հեռացման դեպքում «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակի մեջ է մտնում նաև Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն: Տաբլոիդների տեղեկությամբ՝ 69-ամյա իտալացին, ով առանց աշխատանքի է մնացել այս տարվա ամառվանից, կցանկանար գլխավորել ակումբը:
Անգլիայի առաջնության 11 տուրերից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 11 միավոր: Մայրաքաղաքային ակումբի մարզչի տեղի համար թեկնածուների ցուցակի մեջ են մտնում նաև Գուս Հիդինգը և Կարլո Անչելոտին, ում հետ լոնդոնցիներն արդեն միջնորդների օգնությամբ բանակցություններ վարել են:
Կապելլոն ինքը մի քանի օր առաջ իր՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին ինֆորմացիան անվանել էր շշուկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը