«Ցտեսություն, Եգիպտոս». А-321-ի թռիչքից առաջ ռուս ուղևորները սելֆի են արել ինքնաթիռի ֆոնին
Եգիպտոսում աղետի ենթարկված ինքնաթիռի ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ ֆոտոսեսիա են անցկացրել ինքնաթիռի մոտ, հայտնում է РЕН ТВ-ն:
Լուսանկարները հրապարակել է Սանկտ Պետերբուրգի բնակիչ Օլգա Շ-ն սոցցանցի իր էջում: Լուսանկարում կնոջ ամուսինը բարձրանում է ինքնաթիռ՝ գրկած աղջկան: Լուսանկարը մակագրված է. «Մենք թռչում ենք տուն»:
Վերջին անգամ կինը սոցցանցի իր էջ է մուտք գործել հոկտեմբերի 31-ին ու կատարել «Ողջույն, Պիտեր, ցտեսություն, Եգիպտոս, մենք տուն ենք գալիս» գրառումը:
Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, ամուսինները երեխայի հետ Եգիպտոսում նշել են իրենց ամուսնության տարեդարձը:
«Պուլկովո» օդանավակայանում զոհերի բազմաթիվ ազգականները նորությունների են սպասում իրենց հարազատների մասին: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները նրանց ցուցաբերում են հոգեբանական օգնություն, օդանավակայանում աշխատում են նաև բժիշկները: