
А-321-ի աղետի վայրում հայտնաբերվել են ողջ մնացած մարդիկ. ԶԼՄ-ներ

De Telegraaf-ի դանիական ստորաբաժանումը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռուսական А-320 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 4 ողջ մնացած մարդ:
Սինայի թերակղզու որոշ բնակիչներ, ովքեր ականատես են եղել ինքնաթիռի կործանմանը, հայտնել են, որ մինչ ինքնաթիռի վայր ընկնելն այրվել է շարժիչը: Այս մասին հայտնում է «Ալ-Մասրի ալ-Յաում» պորտալը:
«Տեսանք երկնքում այրվող ինքնաթիռը, ենթադրաբար այրվում էր շարժիչը»,- հայտնել են տեղացիները:
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ չունի ավիաաղետի հետևանքով ողջ մնացած մարդկանց մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ եգիպտոցի փրկարարները հայտնաբերել են մոտ 100 մարդու, այդ թվում՝ 17 երեխայի մարմին: