Բաժիններ՝

«ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին կշարունակի պաշտոնների համատեղումը մինչև Եվրո-2016-ի ավարտը

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և «ԲԿՄԱ»-ն հասել են սկզբունքային համաձայնության Ռուսաստանի հավաքականում Սլուցկու հետագա աշխատանքի հարցում:

Մասնագետը պետք է համատեղի մոսկովյան ակումբի և ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնները մինչև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ավարտը: Այդ մասին հաղորդում է բանակայինների պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Լեոնիդ Սլուցկին և «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի հավաքականում «բանակային թիմի» գլխավոր մարզչի հետագա աշխատանքի հարցում: Լեոնիդ Սլուցկին կշարունակի 2 պաշտոնների համատեղումը մինչև Եվրոպայի առաջնության ավարտը:

Հաջողություն ենք ցանկանում մեր գլխավոր մարզչին աշխատանքում. ինչպես «ԲԿՄԱ»-ում, այնպես էլ Ռուսաստանի հավաքականում»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս