Բաժիններ՝

Համաներման շրջանակում հազարավոր ամերիկացի բանտարկյալներ են դուրս գալիս բանտերից

Գրեթե 6 հազար բանտարկյալ, որոնք ԱՄՆ-ում դատապարտվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, դուրս են գալիս ամերիկյան բանտերից ԱՄՆ արդարադատության նախարարության ծրագրի շրջանակում, որը ենթադրում է բանտարկյալների թվաքանակի կրճատում, հայտնում է korrespondent.net-ը:

Նրանց մի մասն արդեն երեկ դուրս է եկել բանտերից, մյուսները ազա կարձակվեն մինչև երեքշաբթի: Շատերը, սակայն, ստիպված կլինեն բուժվել թմրանյութերից ունեցած կախվածությունը հաղթահարելու համար:
Սա ԱՄՆ-ի պատմության ամենազանգվածային համաներումներից մեկն է: Ամերիկյան իշխանությունները որոշել են այդկերպ նվազեցնել ոչ բռնության համար դատապարտվածների ազատազրկման ժամկետները՝ դա դաշնային բանտերում գտնվող բանտարկյալների գրեթե կեսն է:

Համաներումով ազատություն ստացող բանտարկյալների գրեթե մեկ երրորդը օտարերկրյա պետությունների քաղաքացի է: Նրանց, ամենայն հավանականությամբ, կարտաքսեն երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս