Օվսաննա Մինասյանը՝ «Ուրիշի հոգին» սերիալի, անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին. Life.panorama.am
Life.panorama.am-ն այսօր զրուցել է Օվսաննա Մինասյանի հետ, ով ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում՝ մարմնավորելով առանցքային կերպարներից մեկին՝ Արինային: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ սա իր առաջին փորձն է դերասանական արվեստում.
«Ես ուղղակի շատ էի ցանկանում նկարահանվել որեւէ սերիալում, եւ երբ իմացա, որ «Շանթ» հեռուստաընկերությունը քասթինգ է հայտարարել նոր սերիալի համար, որոշեցի մասնակցել եւ ի ուրախություն ինձ, ընտրվեցի»,- նշել է «Միս աշակերտուհի 2014»-ի հաղթող Օվսաննան:
Կայքի այն հարցին, թե սերիալում մասնակցելու ցանկությունը ինչո՞վ էր պայամնավորված, նշել է.
«Ես սիրում եմ ինձ նոր ոլորտներում փորձել, հասկանալ եւ գնահատել ուժերս, եւ այս ոլորտն էլ ինձ համար շատ հետաքրքիր էր: Պետք է նշեմ, որ հայտնի դառնալու մոլուցքով չէի տառապում, ես պարզապես ուզում էի ուժերս փորձել, դե իսկ հայտնիության չափաբաժինը կար, բայց գտնվում էր երկրորդկան պլանում»:
Կայքի այն նկատառմանը, թե արդյոք դժվար չէր չունենալով դերասանական կրթություն եւ լինելով շատ երիտասարդ նկարահանվել միանգամից առանցքային կերպարում, Օվսաննան նշել է.
«Իհարկե, շատ դժվար էր, բայց արդեն աստիճանաբար փորձում եմ էլ ավելի ճիշտ կառուցել իմ խաղը, եւ դա անում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելով, նրանց միջոցով դժվարությունները հաղթահարում եմ»:
Օվսաննան իր իրական տեսակի եւ Արինայի հերոսուհու հետ նմանություններ տեսնում է. «Իմ հերոսուհին խիզախ է, բարի, պայքարող, հոգատար. պետք է նկատեմ, որ ես եւս ունեմ այդ հատկանիշներն իմ մեջ»,- նշել է նա:
Օվսաննան նկատեց նաեւ, որ արդեն ունի երկրպագուներ, ովքեր հետեւողական կերպով հետեւում են նրա գործունեությանը, կյանքին, ինչը ապագա դերասանուհուն եւ երգչուհուն էլ ավելի է ոգեւորում:
Կայքի այն նկատառմանը, թե հայտնի դառնալուց հետո իրեն սիրահետողների բանակն ավելացե՞լ է արդյոք, Օվսաննան ծիծաղելով ու ամաչելով նշել է .
«Այո, նրանք ավելացել են»: Այն հարցին, թե ինչպիսի հատկանիշներով է գեղեցկուհի դերասանուհին պատկերացնում իր ընտրյալին՝ Օվսաննան պատասխանել է . «Ինձ համար ամենակարեւորը հոգատարությունն է ու ազնվությունը»:
Ի դեպ, Օվսաննա Մինասյանը ապագա երգչուհի է, նա սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում: Նա իր համար գլխավոր մասնագիտություն համարում է հենց երգչուհու աշխատանքը.
«Ես երգում եմ դեռ երեք տարեկանից, իմ երազանքները կապված են հենց երգարվեստի հետ, ուստի որքան էլ ներկայանամ որպես դերասանուհի, միեւնույն է, ինձ համար իմ առաջին եւ գլխավոր ոլորտը հենց երգարվեստն է»,- նկատել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: