Դադիվանքցիների համար գյուղմթերքի իրացման լրացուցիչ հնարավորություն է ստեղծված

Հաշվի առնելով, որ Շահումյանի շրջանի Դադիվանքը Արցախի զբոսաշրջային հիմնական վայրերից է, դադիվանքցիների համար իրենց արտադրած գյուղմթերքը որոշակի չափով իրացնելու լրացուցիչ հնարավորություն է ընձեռված:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է

համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը և հավելել, որ տարվա ընթացքում այստեղ արտերկրից ժամանած հյուրերն ու զբոսաշրջիկները զգալի թիվ են կազմում։ Համայնքի ղեկավարի վկայությամբ դադիվանքցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունը և մեղվապահությունն է:

Օգտվելով պետական ծրագրով տրամադրվող վարկերից՝ համայնքի բնակիչները ձեռք են բերել խոշոր եղջերավոր անասուններ, ինչի շնորհիվ էլ անասնագլխաքանակն աճել է՝ հասնելով 200-ի: Տարվա ընթացքում Դադիվանքում ծնելիության աճը կազմում է 1-2 ծնունդ:

Գյուղում 21 աշակերտով գործող դպրոցի աշակերտների թիվը վերջին տարիներին գրեթե անփոփոխ է մնացել: Որպես պայմանագրային զինծառայող՝ գյուղի երիտասարդների մեծ մասն ընդգրկված է ՊԲ-ում։

Տեսանյութեր

Լրահոս