Բաժիններ՝

Ինչպես օրգանիզմից հեռացնել ամբողջ թույնը

Լավագույն բաղադրատոմսերը

1. Խնձոր և դարչին

Բարակ շերտատեք 1 խնձոր, վրան ավելացրեք 500 մլ մաքուր ջուր և 1 թեյի գդալ աղացած դարչին, սառեցրեք և խմեք օրվա ընթացքում: Խնձորի և աղացած դարչինի համադրությունը կօգնի Ձեզ բարելավել նյութափոխանակությունը և մաքրել մարսողական համակարգը:

2. Կիտրոնի հյութ և մեղր

2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը խառնեք 200 մլ տաք ջրի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ բնական մեղր և 1 պտղունց կոճապղպեղ: Ընդունեք քաղցած ժամանակ` նախաճաշից կես ժամ առաջ: Դա կօգնի մաքրել մարսողական համակարգը, կամրացնի անոթների պատերը և կնվիրի կենսական էներգիա:

3. Կոճապղպեղային ըմպելիք

Ոչ մեծ քանակության թարմ կոճապղպեղի արմատները` 3-4 սմ, մաքրել կեղևից, մանր կտրատել, վրան լցնել 1լ տաք ջուր, հասցնել եռման աստիճանի և եփել միջին կրակի վրա 10 րոպե: Քամել: Սառելուց հետո ավելացնել 1 պտղունց աղացած դարչին և 2-3 թեյի գդալ մասուրի օշարակ: Ընդունել օրվա ընթացքում 100-150 մլ` ճաշից կես ժամ առաջ: Բարելավում է մարսողական համակարգը և նյութափոխանակությունը:

4. Բազուկի հյութ

Պատրաստեք թարմ քամած հյութ 1 բազուկից, 2 խնձորից և նեխուրի 4 ցողունից, ընդունեք ուտելուց կես ժամ առաջ` օրը 2 անգամ (առավոտյան և երեկոյան)` մեկական ճաշի գդալ:

5. Առողջության կոկտեյլ

Պատրաստեք թարմ քամած հյութ 1 նարնջից, 1 կիտրոնից և 1 գազարից, խառնեք 100 մլ հանքային ջրի հետ: Խմեք ուտելուց կես ժամ առաջ:

6. Վարունգ և նեխուր

Մանրացրեք 1 վարունգ և նեխուրի 1 ցողուն, ավելացրեք 300 մլ ջուր: Խմեք օրվա ընթացքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս